Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կնոջ հետ լեզվակռվում պարտվելուց նեղվում են միայն... վերջնականապես թքած ու թքված «տղամարդիկ»

Կնոջ հետ լեզվակռվում պարտվելուց նեղվում են միայն... վերջնականապես թքած ու թքված «տղամարդիկ»
22.10.2024 | 21:46

«Տղամարդկանց» տեսակ կա, որ «կնգա» նման կռիվ է անում կանանց հետ, իբր հեսա էնքան ասեմ, որ տակ չմնամ: Ու չանա չանա կռիվ է անում՝ կնոջից ավելի բարձր ավելի էմոցիոնալ, ավելի ագրեսիվ, ավելի, իբր, հիմնավոր, շատախոս, խայթելով ու կծելով: Էդ լաչառ կռիվ անողից զգում ես, որ դա ինչ տեսել, ոնց տեսել է՝ դա էլ անում է, ու դա «կնոջ» կռիվ անելու ձև է, և ուրեմն շատ է տեսել էդ պատկերը ու էդ ձևը սովորել «կանանցից»: Նաև զգում ես, որ պարապած, շատախոս ու վիրավորված, բայց պորտը տեղը դնող «կնոջ» կռիվ անելու ձև ունի ու հիմնականում շեղում ունի կանանց հետ կռվելու, որովհետև համ անվտանագ է, համ էլ դե դրան է սովոր ու դա է պարապել, որ չամաչի, կչանչի էլ:

Սա կարելի էր չգրել, բայց կարելի կլիներ չգրել, եթե իրեն ՀՀ ԱԺ նախագահ համարողը չլիներ ԱԺ-ում հենց ԱԺ կին պատգամավորի հետ չանա-չանա կռիվ տվող ու իր թքելու և թքվելու ֆոբիաները չուղղեր դեպի, այնուամենայնիվ, կին պատգամավորին ու հայ կնոջը կատարյալ թքած ունենալով ՔՊ-ական ուժայինի ու ՔՊ-ական պատգամավորի ռազբորկաներին հետևած իր ալֆայի ու օմեգայի «խոսքի մշակույթը» պահելու հորդորի վրա:

P.S. Կնոջ հետ լեզվակռվում պարտվելուց նեղվում են միայն... վերջնականապես թքած ու թքված «տղամարդիկ»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6823

Մեկնաբանություններ